Գյումրիում 33-ամյա երիտասարդը բռնաբարել է 57-ամյա կնոջ. գործը դատարանում է

Նախկինում չորս անգամ դատված 33-ամյա Սերգեյը մեղադրվում է բռնաբարություն ու գողություն կատարելու համար: Դեպքը գրանցվել է Գյումրի քաղաքում: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Սերգեյը  2014 թվականի ապրիլի 16-ին, ժամը 17-ի սահմաններում ձայն տալով ճշտել է, որ 57-ամյա Մարինայի հարևանը տանը չէ,  մուտք է գործել կնոջ տնակ, նրա նկատմամբ բռնություն գործադրել` հրել-գցել մահճակալին, ֆիզիկական ուժի գործադրմամբ, սպառնալով, հաղթահարել է կնոջ դիմադրությունը և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

Բացի սրանից ` նախորդ տարվա դեկտեմբերի 19-ի կեսօրին ցանկապատն անցնելով ապօրինի մուտք է գործել Ս.Հ-ի տնակի բակ, որտեղ խոհանոցի պատուհանի ապակին հանելու եղանակով մտել է բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի`358.800 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ «Սամսունգ» տեսակի SGH E-250 բջջային հեռախոս, մեկ հատ «Սամսունգ» տեսակի SGH C-140 բջջային հեռախոս, մեկ հատ «Նոկիա» տեսակի 2760 մոդելի բջջային հեռախոս, մեկ հատ «Սամսունգ» տեսակի  i 9100 մոդելի բջջային հեռախոս, կանացի երկարաճիտ կոշիկ, մեկ հատ «Սամսունգ» տեսակի UA40H5100 մոդելի հեռուստացույց, 1 շիշ 0.5լ.տարողության «Խորտիցա» ռուսական օղի և 1 հատ 2 լիտր տարողության ապակյա բանկայով լի մեղր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել