Կենտրոնի դատարանը քրեական աշխարհում հայտնի Տույ-ի զինակիցներից, նախկինում դատված, 27-ամյա կասկածյալին կալանավորեց

Այսօր՝ հուլիսի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական բաժնի ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Անանյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր-օրի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Անանյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Դատավորը մերժեց նրա փաստաբանի Ռաֆայել Ամիրխանյանի գրավի միջնորդությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Անանյանը նախկինում եղել է դատապարտված ավազակային հարձակում կատարելու համար և ընդամենը 5 ամիս առաջ է ազատվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ոստիկանությունը հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981թվականին ծնված Արթուր Բորյանին՝ մականունը՝ Կվաս, 1988 թվականին ծնված Հրանտ Անանյանին, 1979 թվականին ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Սարգիս Հարությունյանին, 1984 թվականին ծնված Արայիկ Խաչատրյանին, 1976 թվականին ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մուրադյանին և 1985 թվականին ծնված Սարգիս Զարգարյանին:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել