Հայաստան ներմուծվող մարդասիրական օգնությունը կտրուկ նվազել է

2015թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 812.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 6.6 մլրդ. դրամ կամ 13.9 մլն. ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, համաձայն որի այս տարվա առաջին հինգ ամիսներին ստացված մարդասիրական օգնությունը նախորդ տարվա համեմատ պակաս է 23.3%-ով:

Ստացված օգնության 39%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.7%-ը`սարքեր և ապարատները, 10.4%-ը` մանածագործական իրերը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17.3%-ը` մնացած ապրանքները:

Օգնության միայն 9 մլն 191 հազ. 200 դոլարը ստացվել է Եվրոպական միության երկրներից, 272 հազ. 900 դոլարը՝ ԱՊՀ երկրներից, որից էլ 117 հազ. 700-ը միայն ՌԴ-ից: Մարդասիրական օգնության 8 մլն 683 հազ. 400 դոլարը ստացվել է այլ երկրներից, որից էլ 3 մլն 718 հազ. 900 դոլարը՝ ԱՄՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել