Ինչպե՞ս էին ուզում դատապարտյալին փոխանցել թմրամիջոցները

Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են B8 գրառմամբ 50 դեղահաբ: Հաղորդում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել