Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ՏԿ և ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել