Ովքե՞ր են Փաստաբանական դպրոցի հատուկ դիմորդները

Այս տարի Փաստաբանական դպրոցի աշնանային հոսքում սովորելու համար դիմել է 17 հատուկ դիմորդ: Նրանց թվում են ոլորտում բավականին հայտնի,  պաշտոնատար անձիք:

Մասնավորապես` փաստաբան դառնալ են ցանկանում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը, Լոռու նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը և այլ անձիք: Ամբողջական ցանկն այստեղ:

Նշենք, որ հատուկ դիմորդ համարվում են բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ ֆիզիկական անձիք, ովքեր ունեն առնվազն տասը տարվա փաստաբանի, դատախազի, դատավորի աշխատանքային (մասնագիտական) ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել