Հուլիսի 7-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի վարչական տարածքից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով շրջբաժին բերման է ենթարկվել Հաթերք գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Ե-ն և իր վարած «ՎԱԶ-21214» ավտոմեքենան, որի զննությամբ սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել է 26 հատ տարբեր չափերի կարմրախայտ տեսակի ձկներ, 1 հատ առանց գրանցման որսորդական հրացան, 1 հատ էլեկտրահարիչ սարք, 3 հատ կառթ, 3 հատ ձուկ որսալու հարմարեցված ցանցեր և 1 հատ ավտոմեքենայի մարտկոց:
Ինչպես հայտնում է ԼՂՀ Ոստիկանության պաշտոնական էջը՝ նված պարագաներն առգրավված են:
Իրավաբան.net