Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորը մտահոգված է ընտանիքի անվտանգության համար

Ինչպես տեղեկացրել ենք հուլիսի 6-ին Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել. քարով կոտրել են խանութի ապակիները և դռները: Խանութը պատկանում է Գարեն Աթաջանյանի որդուն` Մհեր Աթաջանյանի (Գարեն Աթաջանյանը Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով 4 կալանավորներից մեկն է): Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է` Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի թիկնապահը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Մհեր Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դիմել են ԱԱԾ-ին ընտանիքի և բարեկամների համար պաշտպանության ապահովման համար:

Փաստաբանի խոսքով՝ պատճառը գույքի դիտավորյալ ոչնչացումն է, որը կատարել է մարզպետի թիկնապահը: Վահան Հովհաննիսյանը նշեց նաև, որ կա մտավախություն, որ եղածը կկրկնվի,և գուցե եղածը դեռ ծաղիկներն է:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 20-ին Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրայանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Գործով կա 4 մեղադրյալ` Հենրիկ Ավագյան, Արա Բուդաղյան, Գարեն Աթաջանյան և Վիտալի Մինասյան:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել