Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիր

Կովկասում Չիկագո-Քենթի ամերիկյան իրավունքի հեղինակավոր դպրոցը հայտարարում է ընդունելություն նախամագիստրոսական ծրագրի համար: Այս մասին հայտնում են ARMACAD ընկերությունից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի երկամսյա նախնական ծրագիրը մեկնարկելու է 2015թ. սեպտեմբերին Երևանում: Իրավաբանական գիտությունների մեկ կիսամյակ տևողությամբ մագիստրոսական ծրագիրը ընթանալու է ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգում գտնվող Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում:

Երևանյան նախամագիստրոսական ծրագրի մասնակիցները կունենան մի շարք արտոնություններ և առավելություններ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի մագիստրոսական ծրագրի ընդունելության և այդ ծրագրով ուսման ընթացքում: Մասնավորապես նախամագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի մագիստրոսական ծրագրի վարձը 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն կկազմի ընդամենը 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանյան ծրագրի մասնակիցները կստանան ամերիկյան իրավաբանական քոլեջ ընդունելության համար անհրաժեշտ TOEFL քննությունից ազատման երաշխավորում: Բացի այդ նախամագիստրոսական ծրագրի շրջանավարտները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան կստանան մեկ կիասամյակի, ոչ թե մեկ ուսումնական տարվա ընթացքում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ Chicago-Kent School of American Law for Caucasus Announces Pre-LL.M & LL.M Programs with Guaranteed Scholarships in Armenia, Yerevan & Chicago, IL, USA.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել