«Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի երթով կգնա գլխավոր դատախազության մոտ: Երթը նախատեսվում է իրականացնել հուլիսի 14-ին, նպատակը՝ պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր բռնության են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Նախաձեռնության էջում տարածված իրադարձության մեջ կարդում ենք.
«Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ»։