Արդյո՞ք խոստովանել է, որ ինքն է կրակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կան 4 կալանավոր` Հենրիկ Ավագյան, Արա Բուդաղյան, Գարեն Աթաջանյան և Վիտալի Մինասյան:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կալանավորներից Հենրիկ Ավագյանը խոստովանել է, որ մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակողներից մեկն ինքն է եղել:

Իրավաբան.net-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել Հենրիկ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանից, ով սակայն չցանակացավ տալ որևէ պարզաբանում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կրակոցներ էին եղել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին ինքը և ևս երկու հոգի: Կրակոցներից ոչ ոք չէր տուժել:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել