Հուլիսի 6-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք:
Այսպես՝ հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է B8 դաջվածքով 12 դեղահաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: