Հյուրընկալվել և գողացել է

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1980 թ. ծնված Աբրահամ Հ.-ին:
Պարզվել է, որ նա Այրում քաղաքում հյուրընկալվելով 1955 թ. ծնված Վոլոդյա Մ.-ի բնակարանում՝ հյուրասենյակից գողացել է 20 000 դրամ: 
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել