Քաղաքացիների մոտ հաճախ հարց է առաջանում` ո˚ր տարիքից է անձը ենթակա քրեական պատասխանատվության և հնարավոր է արդյոք, որ անչափահասն ազատվի քրեական պատասխանատությունից:
Այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի հետ, ում փոխանցմամբ ընդհանուր կանոնն այսպիսին է` անձը ենթակա է քրեական պատասխանատության 16 տարեկանից, որոշ հանցանքների դեպքում` 14 տարեկանից:
«Սակայն օրենքը նախատեսում է անչափահասներին քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքեր, մասնավորապես, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի` առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահաuը դատարանի կողմից կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե դատարանը գտնի, որ նրա ուղղվելը հնարավոր է դաuտիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ»,-հավելեց Ա.Հակոբյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net