14-16 տարեկաններին աշխատանքի ընդունելու համար պարտադիր է ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը

«Ինչպես և ցանկացած իրավահարաբերությունում, աշխատանքային իրավահարաբերությունում ևս իրավահարաբերության սուբյեկտները պետք է հասած լինեն որոշակի տարիքի, որպեսզի կարողանան օգտվել տվյալ իրավահարաբերություններում նրանց ընձեռնված իրավունքներից և ստանձնելու պարտականություններ: Աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողի գործունակության ընդհանուր տարիքը 16 տարեկանն է: Օրենքը թույլատրելի է համարում նաև 14-16 տարեկանի աշխատանքի ընդունումը ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ» – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում:
«Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, նրանց համար շաբաթական աշխատաժամանակի տևողությունը 24 ժամ է, իսկ 16-18 տարեկանների համար` 36 ժամ, և մինչև 18 տարեկան աշխատողների ամենշաբաթյա հանգիստը չի կարող պակաս լինել 2 օրից»,- ասում է փաստաբան Կարեն Հովհաննիսյան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել