Հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունիսի 27-ին, ժամը 22.50-ին, Բագրատունյաց փողոցի խանութներից մեկի դրամարկղից բացահայտ հափշտակել է 17.000 դրամ և դիմել փախուստի:
Սեփականատերը հանցագործության մասին ոստիկանություն չէր հայտնել:
Հուլիսի 3-ին նշված խանութի վաճառողուհի Հռիփսիմե Հ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարություն Ս.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն: