Երևանում ցուլը հարվածել է քաղաքացուն ու գամել ծառին

Հուլիսի 3-ին, ժամը 17.43-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 6-րդ թաղամասում ցուլը հարվածել է քաղաքացուն և գամել ծառին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Շտապօգնության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի Դ4 թաղամասի 13-րդ հողակտոր կոչվող տարածքում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն (ծնվ. 1942թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել