Թունավորումներ՝ ռեստորանային համալիրում օգտագործած սննդամթերքի հետևանքով

Հուլիսի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ է ընդունվել 10 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումները ստացել են Երևան-Արտաշատ մայրուղու թիվ 2/1 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում՝ խնջույքի ժամանակ օգտագործած սննդամթերքի հետևանքով:

Հիշեցնենք ,որ Ոստիկանության հասարակայնության և կապի բաժնից տեղեկացել էինք, որ  հուլիսի 4-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ «սուր սննդային թունավորում՝ միջին ծանրության» և «սուր սննդային թունավորում՝ թեթև աստիճանի» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել Արմաշ գյուղի երկու բնակիչներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են վերը նշված ռեստորանային համալիրում օգտագործած սննդամթերքի հետևանքով:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել