Հուլիսի 3-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի մոտակայքումգ տնվող «Փարոս» անտառ-պուրակի հարակից տարածքի բնակիչները 24:00-ի սահմաններում նկատել են, որ անտառը այրվում է: Տարածքի բնակիչները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն: Հրդեհը տևել է շուրջ մեկ ժամ, բնակիչների խոսքով հրշեջ փրկակարական ջոկատը ուշացել է, դրա պատճառով կրակը շատ է տարածվել:
Փրկարարներին մեծ դժվարությամբ է հաջեղվել մարել կրակը: Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ անտառում այրվել է 4 հեկտար բուսածածկ տարածք և ծառեր:
Լաուրա Մամյան
Իրավաբան.net