Քննչական գործողությունների կատարմանը, որպես կանոն, ներկա են գտնվում ընթերականեր:
Ընթերակա կարող է լինել ՀՀ չափահաս այն քաղաքացին, որը շահագրգռված չէ քրեական գործով:
Ընթերակայի ներկայությունը քննչական գործողության անհրաժեշտ է` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81 հոդվածի` ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:
Ընթերական պարտավոր է`
1) ներկայանալ քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի և քննչական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.
3) ենթարկվել քննչական գործողություն կատարող անձի օրինական կարգադրություններին.
4) չլքել համապատասխան քննչական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.
5) ստորագրել համապատասխան քննչական գործողության արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց.
6) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
4. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ընթերական իրավունք ունի`
1) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան քննչական գործողության կատարմանը.
2) ծանոթանալ համապատասխան քննչական գործողության արձանագրությանը.
3) քննչական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս անել դիտողություններ, որոնք մտցվում են քննչական գործողության արձանագրության մեջ.
4) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:
Արտաշիրիմում կատարելիս ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
Աղբյուրը` Իրավաբան.net