Այսօր ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին:
Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ դատախազության համակարգում ներդրված ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Արտավազդ Գևորգյանը, Սուրեն Օսիպյանը, Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը և Աղվան Հովսեփյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: