Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնոում են, որ այսօր` հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ – փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել