Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեակատարողական ոլորտի փորձագետներների պատվիրակությունը օգոստոսի 20-ին տասնօրյա այցով ժամանել է Երևան:
ՀՀ արդարադատության պաշտոնական կայքի փոխանցմամբ` համատեղ գործակցության եռամյա ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան մասնագետների հետ, պատվիրակությունը քննարկելու է բանտային կառավարման համակարգի կատարելագործմանը և Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող հարցեր:
Ամերիկայից ժամանած փորձագետներին ժամանման օրն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եռամյա ծրագրի շրջանակներում իրականցվելիք գործողություններն ու քայլերը:
Նախատեսվում է, որ ամերիկացի մասնագետները կայցելեն ՀՀ արդարադատության նախարարության ինստիտուտ, որտեղ վերապատրաստվում են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները, նոր կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև գործող քրեակատարողական հիմնարկներ:
Աղբյուրը` Իրավաբան. net