Պատասխանողը, որի դեմ հայց է ներկայացվել դատարան, իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել հայցվորի դեմ` սկզբնական հայցի հետ քննելու համար:
Հակընդդեմ հայցը վարույթ է ընդունվում, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ սկզբնական հայցով հայցվորը դիմում է ներկայացնում դատարան` հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, սակայն հակընդդեմ հայցով հայցվորը շարունակում է պնդել հակընդդեմ հայցը:
«Դատարանը նման իրավիճակում պարտավոր է կարճել քաղացաքացիական գործի վարույթն ամբողջությամբ` նկատի ունենալով, որ հակընդդեմ հայցը անծանցված է սկզբնական հայցից, այն չի կարող քննվել առանձին` առանց սկզբնական հայցի»,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը::
Իրավաբանի խոսքով` նման իրավիճակում հակընդդեմ հայցվորը կարող է ինքնուրույն հայց ներկայացնել դատարան ընդդեմ սկզբնական հայցվորի` պահպանելով հայց ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջները:
Աղբյուրը`Իրավաբան.net