Ովքե˚ր չեն կարող զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ

Պրակտիկայում հաճախ են առաջանում խնդիրներ` կապված քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու հետ: Երբեմն քաղաքացիները մերժվում են առանց պատճառաբանության: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը

«Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ, ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, կամ տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը, ով դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ և ով խուuափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասում է փաստաբանը:

Այս հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել