Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ոստիկանությունից:
Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան:
Ատրճանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: