Երկվա աղբը մինչ այս պահը մնացել է Բաղրամյան պողոտայում: Չնայած, որ պատկան մարմինները խոստացել էին աղբհավաքության խնդիրը լուծել, սակայն «Սանիթեք»-ի մեքենաները դեռ չեն եկել պողոտա: Ակտիվիստները մտահոգված են, քանի որ գարշահոտը տարածվել է ողջ տարածքում: Ցուցարարները մտադիր են սեփական մեքենաներով տարածքից հեռացնել աղբը, բայց մինչ այդ պետք է ոստիկանների համաձայնությունը ստանալ՝ ավտոմեքենաները պողոտա մտցնելու համար: Այժմ քննարկումներ են ընթանում: