Ցուցարարները վանկարկելով պահանջում են Արմեն Աշոտյանի հեռացումը (լրացված)

Բաղրամյան պողոտայի սկզբում ինքնաբուխ ակցիայի վայր է ժամանել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով պատգամավորների մտավորականների, փաստաբանների, շուո բիզնեսի ներկայացուցիչների հետ կենդանի պատ է կազմել:

Ակցիայի մասնակից քաղաքացիները վանկարկելով պահանջում են Արմեն Աշոտյանի հեռացումը: Վալերի Օսիպյանը զրուցում է Արմեն Աշոտյանի հետ, միգուցե նրան  հորդորում, որ նա հեռանա, սակայն Արմեն Աշոտյանը չի պատրաստվում հեռանալ, շարունակում  է կանգնած մնալ ցուցարարների և ոստիկանների միջև:

02:57 

Ի վերջո համաձայնության չգալով ցուցարարների հետ՝ Արմեն Աշոտյանը լքեց Բաղրամյան պողոտան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել