Բերման ենթարկված ակտիվիստը գլխի վնասվածք ունի

Կենտրոնի Ոստիկանության բաժնի Իրավաբան.net-ի կայքի թղթակիցը տեղեկացրեց, որ այս պահին Ոստիկանության բաժնում բերման են ենթարկվել 13 հոգի: Նրանց թվում է հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ Ճոճողը» և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: Քիչ առաջ նրանց է այեցելել ԱԺ պատգամանվոր Նիկոլ Փաշինյանը, ով հանդիպել է բերման ենթարկվածներից մի քանիսի հետ: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դեպքերի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Կենտրոնի Ոստիկանության բաժնի մոտ հավաքված են բերման ենթարկվածների հարազատները, ընկերները, այստեղ է նաև «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանի մայրը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշեց, որ իր որդուն բերման են ենթարկել Ոստիկանության Մասիսի բաժին և որդուց այս պահին նորություններ չունի: Նա նշեց նաև, որ իր որդու ընկերը, ակտիվիստ Գևորգ Խուրշուդյանը, ով այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում, գլխի վնասվածք է ստացել: Բերման ենթարկվածների մեջ անչափահաս տղա կա, 16 տարեկան:

Լուսանկարը՝ 1in.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել