Այսօր վաղ առավոտյան, ժամը 5:30-ին, նախազգուշացնելուց հետո ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցի սկզբնամասը ցուցարարներից ազատելու գործողությունը: Գործի դրվեցին ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:
Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Իմանալով որ վերջինս «Առաջին լրատվական»-ի լրագրող է, Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:
Լուսանկարը՝ www.1in.am-ի