Քրեական գործի քննության ընթացքում դատարան կամ իրավապահ մարմին այս կամ այն կարգավիճակով (վկա, տուժող և այլն) հրավիրվում են անձինք, ովքեր հարկադրված կատարում են տարբեր բնույթի ծախսեր` կապված դատավարությանը մասնակցելու հետ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ` քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատաuխանողի, կաuկածյալի կամ մեղադրյալի oրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական oգնություն ցույց տվող պաշտպանի ընթերակայի, մաuնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած ծախuերը, օրինակ` տրանսպորտային ծախսերը, բնակ.տարածության վարձակալության արժեքը, օրապահիկը, միջին աշխատավարձն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ներկայացել է քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի պահանջով:
Ա,Հակոբյանը հավելեց նաև, որ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախuերը դատարանի որոշման հիման վրա ենթակա են հատուցման վերը թվարկված անձանց դիմումի համաձայն` oրենuդրությամբ uահմանված չափով:
Աղբյուրը` iravaban.net