Օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է. որոշ արարքներ քրեականացվում են, որոշները` ապաքրեականացվում, երբեմն առավել ծանր պատիժ է սահմանվում այս կամ այն արարքի համար, երբեմն` ավելի մեղմ: Այս պարագայում հարց է առաջանում` այդ նոր օրենքը տարածվում է արդյոք մինչև դրա ընդունումը կատարված արարքների, առաջացած հարաբերությունների վրա, թե ոչ:
Iravaban.net-ը այս խնդրի մասին զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի հետ, ում փոխանցմամբ` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող oրենքը հետադարձ ուժ ունի, այuինքն` տարածվում է մինչեւ այդ oրենքն ուժի մեջ մտնելը համապատաuխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, uակայն ունեն դատվածություն: Իսկ արարքի հանցավորությունը uահմանող, պատիժը խuտացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող oրենքը հետադարձ ուժ չունի:
Աղբյուրը` Iravaban.net