Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը, իրենից վտանգ են ներկայացնում, քան որ անձին զրկում կամ սահմանափակում են իր գործողությունները կառավարելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը արգելված է և առաջացնում է վարչական պատասխանատվություն:
§Վարչական իրավախախտումներրի վերաբերյալ¦ ՀՀ օրենսգրքի 442-րդ հոդվածի համաձայն` առանց բժիշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000-ից 200.000 ՀՀ դրամի չափով – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր են հանդիսանում ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի թիվ 258-Ն որոշմամբ սահմանված դեղերը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել