Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է….

Քրեական գործի քննության ընթացքում բավականին շատ են դեպքերը, երբ դատավարության մասնակից անձը չգիտի իր իրավունքների և պարտականությունների մասին, և նրան ոչ ոք չի տեղեկացնում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի տեղեկացմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավարությանը մաuնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները եւ  պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետեւանքները, իր մաuնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:

«Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մաuնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները եւ պարտականությունները, ապահովել uույն oրենuգրքով uահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»,- ասում է փաստաբանը:

Աղբյուրը`  Իրավաբան. net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել