«Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 1996թ-ին ՀՀ և Եվրոպական Ընկերակցության միջև կնքված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը, որն ի թիվս այլ նպատակներ` ընդգծում է… շուկայական տնտեսության զարգացման նպատակով տնտեսությանազատականացման առաջնակարգ կարևորությունը»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` ԵՄ-ՀՀ համագործակցության հաջորդ փուլը սկսվեց 2004թ., երբ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլ պետությունների, ընդգրկվեց ԵՄ հարևանության քաղաքականության մեջ:
«Արևելյան Գործընկերությունն առավել խորացավ, երբ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական Հանձնաժողովը առաջարկ ներկայացրել նոր` Արևելյան գործընկերության վերաբերյալ, որը փոփոխության է ենթարկելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ունեցած Եվրոպական միության արտաքին հարաբերությունները»,- հայտնում է Գոհար Կոստանյանը:
Այս գործընկերությունը ենթադրում է քաղաքական ինտեգրման ավելի բարձր աստիճան, որն իր մեջ ներառելու է նաև ասոցացված պայմանագրերի կնքման նոր հնարավորություններ, ինչպես նաև Եվրոպական Միության տնտեսության մեջ ներգրավվելու հեռանկարային նպատակներ:
Աղբյուրը` Իրավաբան.net