Երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, որ ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:
Սակայն քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասել է, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:
Մալխասյանը փոխանցել է, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը: