ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին այսօր չեն ընտրի. ԻԵՄ նախագահ

Այսօր Փարիզում ոչ թե տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրությունը, այլ ընտրության հանձնաժողովի նիստը: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նա ասաց. «Նիստի ընթացքում մի քանի պետություններիc ներկայացված թեկնածուները, այդ թվում՝ Հայաստանի թեկնածուները հարցազրույցներ են հանձնելու: Այդ նիստերը տեղի են ունեցել երեկվանից և այսօր էլ ավարտվելու են: Արդյունքում հանձնաժողովը երաշխավորելու է թեկնածուներից որևէ մեկին կամ բոլորին կամ էլ մերժելու է ցուցակը: Սա հարցազրույցների գործընթացն է»:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ եթե հանձնաժողովը հաստատի թեկնածուի կամ թեկնածուների հայտն, ապա ընտրությունը տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի լիագումար նիստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել