Ամուսնալուծված անձը պարտավո՞ր է արդյոք ապրուստավճար տրամադրել իր նախկին ամուսնուն (կնոջը)

Ամուսնալուծված անձանց միջև հաճախ վեճ է առաջանում, թե արդյուք բավարար միջոցներ ունեցող ամուսինը պարտավոր է ալիմենտ վճարել իր նախկին ամուսնուն, թե ոչ:
ՀՀ ընտանեկան օրենսգիրքը կարգավորում է այս հարաբերությունները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ` «Եթե ամուսնալուծված անձն ունի միջոցներ, ապա նրա կարիքավոր ամուսինը կարող է պահանջել նրանից ապրուստավճար»: Այսպես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է, որ անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուu ամուuնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի`
ա) անաշխատունակ անապահով ամուuինը.
բ) կինը` հղիության ընթացքում, ինչպեu նաեւ ընդհանուր երեխային խնամող ամուuինը մինչեւ երեխայի երեք տարին լրանալը.
գ) անապահով ամուuինը, որ խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր
երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ չափահաu զավակին:

Աղբյուրը՝ իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել