Խոշտանգում, թե˚ անմարդկային վերաբերմունք

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված այս արգելքը բացարձակ է և դրանից որևէ շեղում չի նախատեսվում:
Կոնվենցիան թեև արգելում է խոշտանգումն ու դաժան, անմարդկային վերաբերմունքը, բայց և այնպես չի տալիս դրանց սահմանումը, այսինքն, անհասկանալի է, թե որ վերաբեմունքը պետք է որակել որպես խոշտանքում, որը անմարդկային կամ դաժան վերաբերմունք:
«Այս հարցն իր լուծումն է ստանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական նախադեպերի շնորհիվ: Ամեն անգամ քննելով այս կամ այն պետության դեմ ուղղված հայցը, Եվրոպական դատարանը մեկնաբանում է Կոնվենցիայի համապատասխան հոդվածը» ,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` խոշտանգման հասկացությունը առավել հստակ տրվել է Իռլանդյան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (Ireland v. the United Kingdom, Judgment of 1 January, 1978):
Վեր նշված գործի համաձայն` խոշտանգում և անմարդկային վերաբերմունք է համարվել Միացյալ Թագավորության կողմից կալանքի տակ գտնվող Իռլանդիայի քաղաքացիների նկատմամբ կիրառված հետևյալ հինգ մեթոդների համակցությունը`

  • հարցաքննվողներին քնելու հնարավորությունից զրկելը,
  • նրանց նկատմամբ աղմուկի կիրառումը,
  • նրանց միայն հացով և ջրով սնելը,
  • հարցաքննությունը խոր զնդանում կատարելը, ուր հարցաքննվողի գլխավերևում բացվում է նող զնդանի կափարիչը,
  • հարցաքննվողներին պատին գամված, վերջույթները լայն տարածած վիճակում ժամերով կանգնեցնելը:

«Եվրոպական դատարանի մեկ այլ` Կուրտն ընդդեմ Թուրքիայի (Kurt v. Turkey, Judgment of 25 May 1998) գործով անմարդկային վերաբերմունք է համարվել անհայտ կորած որդու մասին պետության կողմից մորը որևէ տեղեկություն չհայտնելը, ինչ պատճառել է վերջինիս հոգեկան անհանգստությունն» ,- հայտնում է Գոհար Կոստանյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել