Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` յուրաքանչյուր անձ իր ծննդյան պահից ձեռք է բերում կյանքի իրավունք:
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ մահապատիժը` մինչեւ դրա վերացումը, որպեu բացառիկ պատժամիջոց, կարող է uահմանվել oրենքով` առանձնապեu ծանր հանցագործությունների համար:
Իրավաբանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը` որպես պատժատեսակ, վերացվել է, հետևաբար ստացվում է, որ մեր երկրի Մայր օրենքը որևէ վերապահում չի նախատեսում կյանքի իրավունքից:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվերցիան, որը վավերացվել է նաև Հայաստանի Հանրապետության կողմից, այլ մոտեցում է դրսևորում այս հարցի շուրջ: Այսպես` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով։ Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկլ կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագօրծության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը։ Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է` ձանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար, օրինական ձեռբակալելու իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փոխուստը կանխելու համար, խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքինհամապատասխան գործողություն ձեռնարկելու համար։
Ավելին, Կոնվենցիայի 15-րդ հոդվածը, որը հնարավորություն է նախատեսում արտակարգ իրավիճակներում Կոնվենցիայով նախատեսված պարտավորություններից շեղվելու, սահմանում է` պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմը կարող է ձեռնարկել միջոցառումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ։ Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։
Ինչպես տեսնում ենք, Կոնվենցիան կյանքի իրավունքը չի դիտում որպես բացարձակ իրավունք` հնարավորություն նախատեսելով շեղվելու նշված իրավունքից որոշակի դեպքերում, մինչդեռ Կոնվենցիայի 3-րդ հոդվածից` խոշտանգման արգելում, շեղվել չի թույլատրվում անգամ պատերազմական գործողությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net