Ինչպես գիտենք, ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված է, որ երեխաներից առանձին ապրող ծնողը ալիմենտ է վճարում մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) եկամտի մեկ քառորդը, երկու երեխաներիհամար՝ մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար՝ կեսը:
«Սակայն լինում են դեպքեր,երբ ծնողը չունի կայուն վաստակ: Այս դեպքում, եթե բացակայում է ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը, դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գուամրով, և՛ բաժիններով», – Իրավաբան.net-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը»,- հավելեց Ա.Հակոբյանը
Աղբյուրը՝ Իրավաբան.net