Facebook սոցիալական ցանցն իր սերվերից օգտատերերի լուսանկարների լիարժեք ջնջման առավելագույն ժամկետ է սահմանել 30 օրը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով Facebook-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վոլենսի հայտարարությանը:
Այնպես է ստացվում, որ երբ օգտատերը ջնջում է իր պրոֆիլի լուսանկարները, նա փաստացի հայցում է ուղարկում Facebook-ի վարչակազմին` համապատասխան ֆայլը սերվերից հեռացնելու մասին: Չնայած այն բանին, որ լուսանկարը դադարում է երևալ օգտատիրոջ էջում, այն նախկինի պես հասանելի է մնում դիտման համար, ուղիղ հղման առկայության դեպքում:
Մինչ օրս Facebook-ը չի ունեցել իր սերվերից լուսանկարների հեռացման հստակ ժամկետ: Միայ այս տարվա փետրվարին էր սոցցանցի ղեկավարությունը խոստովանել լուսանկարների հեռացման ժամկետների հետ կապված խնդրի մասին, որի պատճառը եղել է լուսանկարների պահպանման հին համակարգը:
Աղբյուրը` Իրավաբան.net