Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փոխանցվում է, որ լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: