Շուտով օպտիմալացնելու են սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը, ձևավորելու են երկու նոր ստորաբաժանում, հստակեցնելու են կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և մի շարք այլ գործընթացներ։ Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից երկուսում կատարելով փոփոխություններ և լրացումներ:
Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ որոշումների իրագործմամբ կմեծանա սոցիալական ապահովության պետական ծառայության առջև դրված խնդիրների իրականացման արդյունավետությունը։
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։
Աղբյուրը՝ Իրավաբան.net