Այն աշխատողները, որոնք աշխատելու հետ միաժամանակ նաև սովորում են, կարիք ունեն ուսումնական արձակուրդի` քննություններին և ստուգարքներին պատրաստվելու համար:
§Ուսումնական արձակուրդը տրամադրվում է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ստուգարքների, քննությունների և լաբորատոր աշխատանքների իրականացման համար¦,- իր խոսքում նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն` սահմանվում են ուսումնական արձակուրդի հետևյալ ժամկետները.
1. միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին պատրաստվելու համար` յուրաքանչյուր քննության համար 3 աշխատանքային օր,
2. միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր,
3. ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր,
4. լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով,
5. դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր,
6. պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
§Բացառությամբ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքի, ուսումնական արձակուրդի մնացած տեսակները տրամադրվում են ուսումնական հաստատության միջնորդությամբ¦ – հավելում է փաստաբան Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net