Քաղաքացիաիրավական բնույթի վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ, որն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
«Օրենքը վերը նշված կանոնից նախատեսում է բացառություն, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Օրենքը չի նախատեսում այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում վճիռը կարելի է օրինական ուժի մեջ թողնել հրապարակման պահից: Ստացվում է, որ դատավորն ինքն է որոշում այս կամ այն հանգամանքը ծանր հետևանքներ կարող է առաջացնել կողմի համա, թե` ոչ, իսկ արդյոք յուրաքանչյուր դատավոր կարող է ճիշտ գնահատական տալ այս կամ այն իրավիճակին և կամայականություններ չդրսևորել:
Իրավաբանի խոսքով` պրակտիկայում հաճախ կարելի է հանդիպել, ասենք, իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին վճիռներ, որոնք անհասկանալի պատճառներով ուժի մեջ են թողնվել հրապարակման պահից: Այս առումով ճիշտ կլիներ օրենքով հստակ սահմանել այն դեպքերը, երբ դատարավորը կարող է վճիռը հրապարակման պահից ուժի մեջ թողնել:
Աղբյուրը` Իրավաբան.net