Նախկին 6 ամսվա ընթացքում առգրավվել են 5 կգ. 586 գր. տարբեր տեսակի թմրամիջոցներ

2012թ, առաջին կիսամյակում առգրավվել են 5 կգ. 586 գր. տարբեր տեսակի թմրամիջոցներ (2011թ.` 13 կգ 42 գր) այդ թվում` 3 կգ մարիխուանա, 91գր. հաշիշ, 4.6 գր. հերոին, 1.3 գր. մետամֆետամին, 2կգ. 442գր. ափիոն և այն:

Քրեական պատասխանատվության է ենթարկվել 319 անձ, որից 18-ը` կանայք, 1-ը` անչափահաս, 11-ը` այլ երկրի քաղաքացիներ: 64-ը եղել են նախկինում դատված: Քրեական պատասխանատվության ենթարկված 319 անձանցից 94-ը մեղադրվել են թմրամիջոցների իրացման համար: Դատապարտյալների 62.4%-ը կազմել են 30-49 տարեկան անձինք: Այս ոլորտում աշխատանքների բարելավման կարիք կա:  Այս մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի` վերջերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթի ժամանակ:

Ավելի վաղ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաuտելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար:

«Սակայն նույն հոդվածի 6-րդ մասը ամրագրում է, որ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաեւ խիuտ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ խիuտ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաuտելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեuված է քրեական պատասխանատվությունից»,- նշել էր ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Իսկ թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել