Խոսքի ազատության պատճառով սպանել են բրազիլացի լրագրողին  

Բրազիլիայի իրավապահները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ հայտաբերվել է բրազիլացի ճանաչված լրագրող Էվանի Ջոս Մեցքերի դին: Այս մասին գրում է անգլիական The Guardian պարբերականը:

Հնգօրյա անհետացումից հետո լրգարողի դին հայտաբերվել է Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի հարավ-արևլյան շրջանում գտնվող քաղաքներից մեկում: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ լրագրողի ձեռքերը կապկպված են եղել, իսկ մարմնի վրա բռնության հետքեր են նկատվել:

Ըստ նախնական վարկածի` սպանության հիմնական դրդապատճառը երեխաների պոռնկության, թմրաբիզնեսի մասին լրագրողի վերջին շրջանում արված ուսումնասիրություններն են:

Մինաս Ժերայսի լրագրողական միության ղեկավար Քերիսոն Լոփսը նշել է, որ նահանգում, լրագրողներին վախեցնելով, ստիպում են զերզ մնալ նմանատիպ հոդվածներ գրելուց: Վերջինս նաև հավելել է, որ Էվանի Ջոս Մեցքերը հաճախ է սպանության սպառնալիքներ ստացել:

Պատրաստեց` Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել