ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարբերաբար խախտումներով է իրականացնում վտարումները: Նշում է փաստաբան Արթուր Սուքիասյանը:
«Օրենդրությամբ սահմանված է, թե ինչպես է կատարվում վտարումը, բայց ԴԱՀԿ ծառայությունը, եթե ոչ բոլոր դեպքերում (բոլոր դեպքերին պարզ պատճառով չեմ տիրապետում), պարբերաբար խախտումով է իրականացնում վտարումները, օրենքը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց հարմար է: Այսինքն, եթե ցանկանում են տարածքը անխտիր բոլորից ազատել, նույնիսկ դեպք ունենք, որ փական են փոխում: Արձանագրություն ունենք, որը վկայում է՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները փոխել են փականը, բայց ծառայությունն այդ լիազորությունը չունի, օրենքում նման բան չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Բացի այդ, ըստ փաստաբանի, խնդիրներ են առկա վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարումն իրականացնելու գործընթացքում. «Կատարողական թերթը սխալ են մեկնաբանում, ոչ պարտապան հանդիսացող անձի դիմումի հիման վրա կատարողական վարույթ է հարուցվում, բնականաբար այդ սխալով հարուցված կատարողական վարույթի հետևանքով կատարված ցանկացած գործողություն ոչ իրավաչափ և սխալ գործողություն է»,- շեշտեց Արթուր Սուքիասյանը: