Ընտանիքը յուրաքանչյուր պետության բջիջն է, իսկ առողջ ընտանիքը առողջ հասարակության և պետության գրավականը:
Մեր հասարակության համար դեռևս խորթ է ամուսնությունից առաջ ամուսնացող անձանց կամավոր բժշական հետազոտությունը: Շատ հաճախ բժշկական հետազոտության ենթարկվելու վերաբերյալ առաջարկը ընկալվում է որպես վիրավորանք և անվստահություն:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 12-րդ հոդվածի` ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։
Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:
§Պետք է նկատի ունենալ, որ օրենքը ամուսնացող անձի կողմից մյուս ամուսնուց ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը թաքցնելը ամուսնությունը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է դիտում¦,-Իրավաբան.net–ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net